Saturday, September 1, 2012

Հայկական Կիբեր Բանակի նվերը Իլհամ Ալիևին

Armenian Cyber Army`s present to Ilham Heydarogly Aliev (btw, Իլհամի սայտը լրիվ փակել են էս պահին) Կից նյութը










Նյութի աղբյուր:Blognews.am

Friday, August 31, 2012

Լոլիկներ՝ Հունգարիայի հյուպատոսարանի ուղղությամբ և հարցազրույց Տիգրան Քոչարյանի հետ



Այսօր, Երևանում Հունգարիայի հյուպատոսարան առջև, մի քանի տասնյակ երիտասարդներ ինքնաբուխ բողոքի ակցիա են իրականացրել՝ լոլիկներ նետելով հյուպատոսարանի ուղղությամբ և այրելով Ռամիր Սաֆարովի նկարը, ինչպես նաև հյուպատոսարանի վրա ծածանվող Հունգարիայի դրոշը պոկել և նետել են մի կողմ:
Նյութի աղբյուր Tert.am

Եվս մեկ նյութ Գուրգեն Մարգարյանի սպանության վերաբերյալ

Ամեն անգամ երբ նորից կարդում կամ լսում եմ Գուրգեն Մարգարյանի սպանության վերաբերյալ լուր անկախ ինձնից հիշում եմ KillDim-ի այս սերիան:Ովքեր չեն տեսել խորհուրդ կտամ նայել....
Իսկ պատժի անարդարության մասին չեմ ուզում խոսել, քանի որ Աստվածաշնչում ասվում է.
<<Երանի նրանց,ովքեր արդարության ծարավ են,քանզի նրանք պետք է հագենան>>:
Ես հուսով եմ,որ ամեն բան արդար կլինի.....

Կարող եք այցելել ֆեյսբուքյան այս էջը ավլի շատ տեղեկացվելու Գուրգենի մասին:

Ոճրագործ Ռամիլ Սաֆարովը վերադարձավ Ադրբեջան. Ալիևը ներում շնորհեց նրան

Ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին տեղափոխեցին Բաքու: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական 1news.az-ը:Իսկ APA լրատվականը քիչ առաջ հաղորդեց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներում է շնորհել նրան: 

Հիշեցնենք, որ Ռամիլ Սաֆարովը 2004թ.-ի փետրվարի 19-ին Բուդապեշտ քաղաքում կացնահարելով դաժանաբար սպանեց հայ սպա` Գուրգեն Մարգարյանին, ինչից հետո ադրբեջանական հասարակությունը արդարացրեց և հերոսացրեց այս հրեշավոր ոճրագործին:

Նշենք նաև, որ ադրբեջանական կողմն արդեն երկար տարիներ է` ջանքեր չեր խնայում, որպեսզի իր «հերոսին» էքստրադիցիայի ենթարկեր և Բուդապեշտից տեղափոխեր Ադրբեջան: 

Նշենք նաև, որ Ռամիլ Սաֆարովը ցմահ էր դատապարտված և մինչ այժմ Բուդապեշտում ցմահ դատապարտված հանցագործի նկատմամբ էքստրադիցիայի կիրառման նախադեպ չի եղել:
Նյութի աղբյուր:www.shamshyan.com 

Հունգարիայի Արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել Ռամիլ Սաֆարովի արտահանձման վերաբերյալ


Հունգարիայի Արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել Ռամիլ Սաֆարովի արտահանձման վերաբերյալ:
«Ռամիլ Սահիբ Սաֆարովը, ադրբեջանցի, ով 2004թ. փետրվարի 19-ին ազատազրկված է Հունգարիայում եւ դատապարտվել է ցմահ ազատազրկման հայ Գուրգեն Մարգարյանի սպանության համար, խնդրել է տեղափոխել Ադրբեջան` 1983թ. ընդունված դատապարտյալների հանձնման ստրասբուրգյան կոնվենցիայի հիման վրա, Ադրբեջանում պատիժը կրելու համար»,- ասվում է նախարարության պաշտոնական կայքում:
«Ադրբեջանը եւ Հունգարիան Կոնվենցիայի անդամներ են: Ըստ Կոնվենցիայի, մեկ երկրի տարածքում դատապարտված անձը կարող է փոխանցվել մյուս երկրի տարածք` պատիժը կրելու նպատակով»,- նշվում է հայտարարության մեջ:
Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրամանագրով ներում է շնորհել Ռամիլ Սաֆարովին, ով 2004թ. փետրվարին կացնով սպանել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին:
Սաֆարովը Ադրբեջան է արտաքսվել Հունգարիայից, որտեղ ցմահ ազատազրկման էր դատապարտվել:

Sunday, August 5, 2012

Լոնդոն-2012. Արսեն Ջուլֆալակյանը տապալեց ադրբեջանցի Ահմադովին. Հայաստանն ապահովեց արծաթե մեդալը


Արսեն Ջուլֆալակյանը եզրափակիչում է։ Նա ապահովեց արծաթե մեդալ Հայաստանի համար։ 30-րդ Օլիմպիական խաղերի ծրագրով հունահռոմեական ըմբշամարտի 74 կգ քաշայինների կիսաեզրափակիչում Արսեն Ջուլֆալակյանի մրցակիցն ադրբեջանցի Էմին Ահմադովն էր, որը քառորդ եզրափակիչում 3։1 հաշվով հաղթել էր վրացի Զուրաբի Դաթունաշվիլիին։ Առաջին մրցափուլում Արսեն Ջուլֆալակյանը հաղթեց մեկ արդյունավետ գլորումով՝ 1։0։ Երկրորդ մրցափուլում եւս Արսեն Ջուլֆալակյանը երեք միավորանոց հնար կատարեց։ Հրեց ադրբեջանցուն մրցագորգից։ Ահմադովը սկսեց գլխով հարվածներ կատարել։ Զգուշացում ստացավ։ Արսենը հաղթանակ տարավ 5։0 հաշվով եւ դուրս եկավ եզրափակիչ։ Չեմպիոնի տիտղոսի համար Արսեն Ջուլֆալակյանի կգոտեմարտի աշխարհի չեմպիոն, ռուսաստանցի Ռոման Վլասովի հետ։
Հիշեցնենք, որ քառորդ եզրափակիչում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանի որդին՝ Արսենը տպավորիչ հաղթանակ էր տարել բելառուս Ալեքսանդր Կիկինիուի նկատմամբ 2։0, 1։0 հաշվով։